Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Խիստ ծնողների երեխաներն ավելի ռիսկային խմբում են. news.am

Խիստ ծնողների երեխաներն ավելի ռիսկային խմբում են. news.am

Երեխաներին առավել քիչ ռիսկի են ենթարկում այն ծնողները, ովքեր դաստիարակությանը խելամտորեն ու առանց ավելորդ խստության են վերաբերվում:

Չափից դուրս խիստ ծնողները երեխաների մոտ թմրանյութերի, ալկոհոլի եւ սիգարետի նկատմամբ կախվածություն կարող են առաջացնել: Այս մասին նշվում է կանխարգելիչ խնդիրների եվրոպական ինստիտուտի կողմից հրապարակված հետազոտության մեջ:

 

Հետազոտությունը վեց եվրոպական երկրներում է անցկացվել` Իսպանիայում, Շվեդիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտոիգալիայում: Փորձագետների հարցմանը 11-19 տարեկան ավելի քան 7000 անչափահասներ են մասնակցել:

 

Երեխաների հետ հարաբերությունները չորս տիպի են բաժանվել` «ամենխիստից» մինչեւ «ամենահանդուրժողական», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Պարզվել է, որ օպտիմալ մոդելները մեջտեղի երկուսն են` «ներողամիտն» ու «ավտորիտարը»:

 

Այսպիսով, երեխաներին առավել քիչ ռիսկի են ենթարկում այն ծնողները, ովքեր դաստիարակությանը խելամտորեն ու առանց ավելորդ խստության են վերաբերվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. bemam.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ